Հեռ. +374 93 298 700

Հարգելի՛ այցելու,
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ներկայումս հնարավոր է առցանց պատվիրել միայն հեռախոսաքարտի փոխարինում: Մանրամասների համար կարող եք զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի զանգերի կենտրոն՝ 111 կամ առցանց խանութի՝ 093 298 700 համարներով:
Շնորհակալություն` ըմբռնման համար:

Առցանց հայտ

Պարտադիր դաշտ

Պարտադիր դաշտ

Պարտադիր դաշտ

Հեռախոսի համարը սխալ է

Պարտադիր դաշտ

Պարտադիր դաշտ

Հեռախոս Նոր գիծ Աքսեսուարներ
Պատվիրեք սմարթֆոն` զանգահարելով +374 93 298 700
beta
Զամբյուղ

COVID-2019. մարտի 17-ից մեր սպասարկման կենտրոնները ժամանակավորապես կփակվեն

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ երկրում առկա իրավիճակով պայմանավորված և մշտապես հոգ տանելով բաժանորդների և հասարակության առողջության ու բարօրության մասին՝ 2020թ. մարտի 17-ից սկսած Ընկերության սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու:

Մեր ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ  անհրաժեշտ տեղեկություն կարող եք ստանալ նաև ընկերության պաշտոնական կայքից՝  www.mts.am հասցեով, ֆեյսբուքյան էջում, իսկ հեռախոսահամարի, սակագնային պլանի և այլի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարող եք ստանալ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածի միջոցով՝ ներբեռնելով այն «Google Play»-ից կամ «App Store»-ից:

Հարցերի դեպքում, ներառյալ՝ SIM քարտին առնչվող, կարելի է դիմել անձնական նամակով՝ ֆեյսբուքյան մեսենջերով, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով՝ այցելելով կայքէջ կամ զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի թեժ գիծ:

Տեղեկություններ կարելի է ստանալ նաև հրահանգների ցանկի օգնությամբ՝ ուղարկելով *130# հրահանգը:

Ընկերության թեժ գիծն ինչպես միշտ հասանելի կլինի շուրջօրյա: Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից թեժ գծին կարելի է միանալ` զանգահարելով 111: Ռոումինգում գտնվելիս թեժ գծին միանալու համար կարող եք զանգահարել +374 93 297 111 հեռախոսահամարով (Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ անվճար): Ֆիքսված և ամպային ծառայությունների համար զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով:

Իսկ վճարումները կարող եք կատարել «ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով:

Տեղեկացնում ենք նաև, որ, իրավիճակով պայմանավորված, հետվճարային ծառայությունների դիմաց վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ապրիլի 16-ը:

Եղե՛ք առողջ:

Վերադառնալ նորությունների ցանկին