Նախապատվեր

Պարտադիր դաշտ

Պարտադիր դաշտ

Պարտադիր դաշտ

Հեռախոսի համարը սխալ է

Պարտադիր դաշտ

Պատվիրեք սմարթֆոն` զանգահարելով +374 93 298 700
beta
Զամբյուղ

Գնեք սմարթֆոն և մասնակցեք ամենօրյա խաղարկության

Գնեք սմարթֆոն և մասնակցեք ամենօրյա խաղարկության

2019թ.-ի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը (ներառյալ) գնեք ցանկացած սմարթֆոն և ստացեք հնարավորություն մասնակցելու 28 «Honor 9 Lite» (32 ԳԲ) և 28 «UMIDIGI F1» սմարթֆոնների ամենօրյա խաղարկությանը: 

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ տարբերակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը, ՀԴՄ կտրոնը և վաճառքի անդորրագիրը: 

Սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ սկսած 2019թ.-ի հոկտեմբերի 16-ից մինչև 2019թ.-ի նոյեմբերի 18-ը: Նշված ժամանակահատվածում շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ և կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը, իսկ շաբաթ և կիրակի օրերը կդիտարկվեն որպես մեկ օր: 

Խաղարկության արդյունքների հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի https://mts.am/lottery պաշտոնական կայքում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օր՝ մինչև 13:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքը՝ հաջորդող աշխատանքային օրվա 21:00-ին: 

Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ :

 

Ծանոթություններ 

Յուրաքանչյուր շահումը հրապարակելու օրվանից սկսած՝ 7 օրացույցային օրվա ընթացքում շահող մասնակիցը շահումը ստանալու համար պետք է ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այն սպասարկման կենտրոն, որտեղից ձեռք էր բերել սմարթֆոնը: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, ինչպես համապատասխան ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:

Վերադառնալ նորությունների ցանկին